«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Որքա՞ն ժամանակ է մնացել Նիկոլին

Որքա՞ն ժամանակ է մնացել Նիկոլին
23.05.2025 | 10:46

ՈՒղիղ մինչև այն օրը, երբ կավարտվի ակտիվ փուլն ՈՒկրաինայում։

Եվ այդ ժամանակ Ռուսաստանը կվերադառնա Անդրկովկաս և կհիշի ամեն ինչ և բոլորին։

Եվ Նիկոլին իր դժգոհ մռութով, և Ալիևի պահվածքը։

Նիկոլը դա հասկանում է։

ՈՒստի տարբեր գագաթնաժողովներում պաշտպանություն է փնտրում այլ երկրների ղեկավարներից։

Այսպես կոչված առաջին տիկինը, վաղուց գնում է անշարժ գույք արտասահմանում:

Իսկ Աշոտիկը ընտանեկան կրիպտոարժույթների պահապանն է։

Միայն մի հարց կա՝ Նիկոլը կհասցնի՞ փախչել, թե՞ նրա համար արդեն այլ ճակատագիր են պատրաստել։

Արմեն ԱՂԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ